Կարծիք

28.10.2013 11:37


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Երկրում ստեղծված իրավիճակն իսկապես սարսափելի է դարձել: Այսօր մի քանի բան կար նայելու Սահմանադրության մեջ։ Բացելով այն՝ հասկացա, որ Սահմանադրությունն այսօր հեշտությամբ ոտնահարվում է գործող իշխանությունների կողմից առաջին իսկ կետերից, քանի որ գործող իշխանություններն ընդունում են օրենքներ, որոնք ուղղակիորեն հակասում են Սահմանադրությանը: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը, իր զբաղեցված պաշտոնի համաձայն, ըստ Սահմանադրության 49-րդ հոդվածի, պետք է հետևի Սահմանադրության պահպանմանը, իսկ իրականում ինչ-որ սահմանադրական փոփոխություններ է պատրաստվում նախաձեռնել: Ավելի ուշագրավն այն է, որ վերջերս իշխանությունների կողմից գործազրկության 18 հազար դրամի նպաստի վերացումն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածին, որում ամրագրված է. «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
Այո՛, հենց ՍՈՑԻԱԼԱԿԱՆ պետություն: Իսկ «սոցիալական պետություն» հասկացության գլխավոր ֆունկցիաներից մեկը հասարակության սոցիալապես անապահով խավերին աջակցությունն է, ինչը, փաստորեն, անհնարին է դարձնում մի օրենքի ընդունումը, որն ուղղակիորեն հարվածում է անապահով խավերի շահերին: Բայց դե, մեր իշխանությունները, ոնց տեսնում եմ, թքած ունեն այն հանգամանքի վրա, որ ընդունվող օրենքները չպետք է հակասեն Սահմանադրությանը:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը