Լրահոս

24.07.2009 14:58


Ալիկ Արզումանյան. «Միայն նախագահի հրաժարականով է, որ հնարավոր է որոշակի բեկում մտցնել բանակցային գործընթացում »

Ալիկ Արզումանյան. «Միայն նախագահի հրաժարականով է, որ հնարավոր է որոշակի բեկում մտցնել բանակցային գործընթացում »

-Այսօրվա հայաստանյան իրողություններում Էդվարդ Նալբանդյանը, լինելով արտգործնախարար, իրենից ներկայացնում է «վինտիկ» այն համակարգում, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը,- «Հայացք» ակումբում  ասել է Ալիկ Արզումանյանը՝ հավելելով,-սա տոտալիտար համակարգ է, որտեղ որոշումներն ընդունվում են այդ համակարգին համահունչ, և նման պարագայում Նալբանդյանի հրաժարական տալ-չտալը որևէ էական ազդեցություն և նշանակություն ունենալ չի կարող։

-Միայն նախագահի հրաժարականով է, որ հնարավոր է որոշակի բեկում մտցնել բանակցային գործընթացում և շտկել սխալները։ Կարծում եմ, Նալբանդյանի հրաժարական պահանջողներն ավելի հետևողական պետք է լինեն և հրաժարական պետք է պահանջեն հենց բուն գործընթացը տանողից և պատասխանատուից,- ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը