Վարչապետ. «Նախորդ տարվա համեմատ` տնտեսական աճի ցուցանիշի տեմպը դանդաղում է»
Այսօր Ազգայի ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2014թ. պետական բյուջեի նախագիծը: Վարչապետի խոսքով` «առաջին անգամ ներկայացվում է ծրագրային պետական բյուջեի նախագիծ»։
Ինչ վերաբերում է այս տարվա բյուջեի կատարողականին, ապա, նախորդ տարվա համեմատ, տնտեսական աճի ցուցանիշի տեմպը դանդաղում է: Վարչապետը հերթական անգամ դա պայմանավորել է արտաքին գործոններով։
«Տնտեսական աճի նվազման պատճառներն արտաքին գործոններն են։ Դրանք մշտապես ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա, բիզնես–միջավայրում կան չլուծված խնդիրներ, իսկ որոշ ցուցանիշներով՝ նույնիսկ նահանջ»,–ասել է Տիգրան Սարգսյանը։