Մեկնարկել է ՀՀՇ հիմնադիր համագումարը (ֆոտոռեպորտաժ)
Քիչ առաջ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է «Հայոց համազգային շարժում» կուսակցության հիմնադիր համագումարը։ Այն վարում են նախաձեռնող խմբի անդամներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը և Հովհաննես Իգիթյանը։
Հրավիրվածների թվում են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Սուրեն Աբրահամյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Պահպանողական կուսակցոււթյան» նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Ռուբեն Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը։
ՀՅԴ կուսակցությանը հրավեր ուղարկվել է, բայց նրանցից որևէ մեկը համագումարին ներկա չէ։
–Զուտ տեխնիկական պատճառով համագումարին չեն մասնակցում Ստեփան Դեմիրճյանը և ՀՅԴ–ի ղեկավար կազմը, ովքեր բացակայում են Երևանից,–ասել է Ա. Արզումանյանը։
ՀՀԿ–ին, ՕԵԿ–ին, ԲՀԿ–ին և ՀԱԿ–ին հրավեր չի ուղարկվել։
Նշենք, սակայն, որ «Հայոց համազգային շարժում» անվամբ Հայաստանում արդեն գործում է հասարակական կազմակերպություն։ Այսինքն, կուսակցության գրանցման հարցում ՀՀ արդարադատության նախարարությունն օրենքի տառին հավատարիմ մնալու խնդիր է ունենալու։

7or.am