Լրահոս

24.07.2009 14:40


ՀԿԿ Կենտկոմի քարտուղար. «Մինչ նախագահի այցը սահմանները չեն բացվի»

ՀԿԿ Կենտկոմի քարտուղար. «Մինչ նախագահի այցը սահմանները չեն բացվի»

-Երբեք չպետք է Թուրքիային թույլ տալ՝ Հայաստանին վերաբերող հարցերին խառնվել, եթե անգամ Թուրքիան կանգնած է Հայաստանի կողքին։ Դա կեղծ խաղ է, և մենք տեսանք, թե Արցախի հարցերում Թուրքիան ինչպիսի հայտարարություններ արեց,– հայտարարել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Ռուբեն Թորոսյանը հայ–թորքական հարաբերությունների վերաբերյալ։

–Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին, ապա նա կարող է և գնալ։ Կարող է, որ Հոկտեմբերյանից բացեն սահմանը, և Ս. Սարգսյանն ում հետ որ ուզում է, նրա  հետ միասին այցելի Թուրքիա՝ այդ ֆուտբոլային խաղը նայելու։ Կարող է և չգնալ, դա Սերժ Սարգսյանի որոշելիք հարցն է, բայց դա շատ նուրբ հարց է, որի համար պետք է լրջորեն մտածել։ Իմ կարծիքով, մինչ այդ՝ սահմանները չեն բացվի, իսկ հնարավոր բան է, քանի որ երկրի ղեկավարն է գնում, սահմանը բաց լինի՝ նրա այցելության համար, ինչպես Գյուլը այցելեց փակ սահմանների պայմաններում,–ասել է Ռ Թովմասյանը

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը