Հարբած ռուս տուրիստը ջարդել է բուդդիստ վանականի արձանը
Հարբած ռուս տուրիստ Օլեգ Ֆոմենկոն Թայլանդի Փհուքեթ կղզում, հյուրանոց վերադառնալու ճանապարհին, լինգով ջարդել է բուդդիստ վանականի արձանը, վնասվել է նաև կայանված բեռնատարը։ newsru–ի փոխանցմամբ՝ տեսախցիկներն արձանագրել են տուրիստի գործողությունները, և իրավապահ մարմինները հաջորդ օրն արդեն բռնել են կասկածյալին։
Տաճարում հավաքված վրդովված հավատացյալները պահանջել են ներողություն խնդրել։ Կարոն գյուղի ավագ բուդդիստը հայտարարել է, որ եթե մեղավորն անձամբ չներկայանա, ապա ներողություն պետք է խնդրի Թայլանդում Ռուսաստանի դեսպանը։