Լրահոս

26.10.2013 09:27


Կոնյակի հանդեպ թուլություն ունեն նաև ԱԺ–ում

Կոնյակի հանդեպ թուլություն ունեն նաև ԱԺ–ում

«Կոնյակի հանդեպ թուլություն ունեն ոչ միայն ՀՀ նախագահի նստավայրում, այլև ՀՀ Ազգային ժողովում»,–գրում է «Ժողովուրդ»–ը։ Ըստ թերթի՝ Աժ-ն այս տարվա հոկտեմբերին գնել է մոտ 1 մլն դրամի, իսկ ավելի կոնկրետ՝ 966 հազար 600 դրամի կոնյակ։ «Պեռնո Ռիկար» ՍՊԸ-ից Աժ-ն գնել է 12 հատ 6 տարեկան «Անի», 12 հատ 10 տարեկան «Աղթամար» և 18 հատ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ։

«Փաստը մնում է փաստ, որ երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր վիճակում պետական կառույցները միլիոններ են շռայլում կոնյակի վրա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը