Այն, որ երկրի իշխանություններն այլևս ի վիճակի չեն ադեկվատ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը և դրանից բխող բոլոր հետևանքները, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց, ինչպես պարզվում է, այդ ոչ ադեկվատության սինդրոմը կամաց-կամաց տարածվում է նաև հասարակության մի մեծ զանգվածի վրա, որն իշխանությունների հետ միասին կամաց-կամաց երկիրը դեպի անդունդն է տանում: Թվում է, թե ցանկացած քիչ թե շատ ժողովրդական երկրում տրամաբանական և միանշանակ ընդունելի կլիներ, երբ Յուրի Վարդանյանի իրավիճակում հայտնված պաշտոնյան ոչ միայն չսպասեր, որ իրեն «խնդրեն լքել պաշտոնը», այլ, առանց որևէ վարկյան մտածելու, ինքնակամ թողներ աթոռը, իսկ հասարակության մտքով նույնիսկ չէր էլ անցնի, որ հրաժարականի անհրաժեշտության հարցը կարելի է կասկածի տակ դնել: Բայց մեր երկիրը, ինչպես միշտ, տարբերվում է բոլորից: Վերջին մի քանի օրն ուշադիր հետևում էի Յուրի Վարդանյանի որդու հետ կապված դեպքի զարգացումներին, ինչպես նաև Յուրի Վարդանյանի հրաժարականի հարցի քննարկումներին: Եվ, ի զարմանս ինձ, պարզվեց, որ մարդիկ ոչ միայն լռում են այս ամենի մասին, այլ նույնիսկ պաշտպանում են Վարդանյանին՝ հիմնավորելով, թե՝ «Ձեր ինչ գործն է՝ Յուրի Վարդանյանի ընտանիքում ինչ է կատարվում, ձեր գործերով զբաղվեք», և այլն: Ժողովո՛ւրդ, մի հատ ուշքի՛ եկեք: Ինձ բոլորովին էլ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Յուրի Վարդանյանի ընտանիքում, ինչ վարքուբարք է այնտեղ տիրում: Բայց ինձ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում ՆԱԽԱՐԱՐ Յուրի Վարդանյանի ընտանիքում, քանի որ նախարարը պաշտոնական անձ է, ով պատասխանատու է այս կամ այն ոլորտում ստեղծված իրավիճակի համար: Եվ երբ ոմանք պաշտպանում են ՆԱԽԱՐԱՐ Յուրի Վարդանյանին՝ խնդրելով չխառնվել իր գործերի մեջ, ապա դա նույնն է, ինչ բացահայտ ասել՝ «Մենք թքած ունենք, թե ինչ է կատարվում սպորտի և երիտասարդության ոլորտում, մեզ բոլորովին էլ չի հետաքրքրում, թե ով է կանգնած այդ ոլորտի գլխին, և ինչ բարքեր է առաջ տանում այդ ոլորտում…..և ընդհանրապես, մենք թքած ունենք մեր հասարակության և երիտասարդության վրա»:
Տխուր է, իհարկե, որ մեր հասարակությունում կա մի ստվար զանգված, որն այդպես էլ չի հասկացել, թե ինչով է տարբերվում հասարակ քաղաքացին պաշտոնյաներից, և թե ինչ պատասխանատվություն է իրականում կրում պաշտոնյան:
Հ.Գ.: Այն բոլոր մարդիկ, ովքեր պահանջում են հանգիստ թողնել Յուրի Վարդանյանին, թող այսպիսի իրավիճակ պատկերացնեն. մի դպրոցում, որտեղ սովորում են Յուրի Վարդանյանին պաշտպանող մարդկանց երեխաները, կա մի ուսուցիչ, ում տղան թմրանյութ է ներկրում երկիր, ու ոչ միայն ներկրում է, այլ նաև լայնորեն տարածում է հասարակության մեջ: Եվ եթե դուք իմանաք այդ մասին, արդյոք կլռե՞ք ու չե՞ք պահանջի այդ ուսուցչի «հրաժարականը»: Կթողնե՞ք, որ այդ կինը շարունակի դաստիարակել ձեր երեխաներին այն պարագայում, երբ նա չի կարողացել ճիշտ դաստիարակել իր միակ որդուն: Մտածե՛ք:
Նինա Մարգարյան. «Մտածե՛ք»
Այն, որ երկրի իշխանություններն այլևս ի վիճակի չեն ադեկվատ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը և դրանից բխող բոլոր հետևանքները, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց, ինչպես պարզվում է, այդ ոչ ադեկվատության սինդրոմը կամաց-կամաց տարածվում է նաև հասարակության մի մեծ զանգվածի վրա, որն իշխանությունների հետ միասին կամաց-կամաց երկիրը դեպի անդունդն է տանում:
Թվում է, թե ցանկացած քիչ թե շատ ժողովրդական երկրում տրամաբանական և միանշանակ ընդունելի կլիներ, երբ Յուրի Վարդանյանի իրավիճակում հայտնված պաշտոնյան ոչ միայն չսպասեր, որ իրեն «խնդրեն լքել պաշտոնը», այլ, առանց որևէ վարկյան մտածելու, ինքնակամ թողներ աթոռը, իսկ հասարակության մտքով նույնիսկ չէր էլ անցնի, որ հրաժարականի անհրաժեշտության հարցը կարելի է կասկածի տակ դնել:
Բայց մեր երկիրը, ինչպես միշտ, տարբերվում է բոլորից: Վերջին մի քանի օրն ուշադիր հետևում էի Յուրի Վարդանյանի որդու հետ կապված դեպքի զարգացումներին, ինչպես նաև Յուրի Վարդանյանի հրաժարականի հարցի քննարկումներին: Եվ, ի զարմանս ինձ, պարզվեց, որ մարդիկ ոչ միայն լռում են այս ամենի մասին, այլ նույնիսկ պաշտպանում են Վարդանյանին՝ հիմնավորելով, թե՝ «Ձեր ինչ գործն է՝ Յուրի Վարդանյանի ընտանիքում ինչ է կատարվում, ձեր գործերով զբաղվեք», և այլն: Ժողովո՛ւրդ, մի հատ ուշքի՛ եկեք: Ինձ բոլորովին էլ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Յուրի Վարդանյանի ընտանիքում, ինչ վարքուբարք է այնտեղ տիրում: Բայց ինձ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում ՆԱԽԱՐԱՐ Յուրի Վարդանյանի ընտանիքում, քանի որ նախարարը պաշտոնական անձ է, ով պատասխանատու է այս կամ այն ոլորտում ստեղծված իրավիճակի համար: Եվ երբ ոմանք պաշտպանում են ՆԱԽԱՐԱՐ Յուրի Վարդանյանին՝ խնդրելով չխառնվել իր գործերի մեջ, ապա դա նույնն է, ինչ բացահայտ ասել՝ «Մենք թքած ունենք, թե ինչ է կատարվում սպորտի և երիտասարդության ոլորտում, մեզ բոլորովին էլ չի հետաքրքրում, թե ով է կանգնած այդ ոլորտի գլխին, և ինչ բարքեր է առաջ տանում այդ ոլորտում…..և ընդհանրապես, մենք թքած ունենք մեր հասարակության և երիտասարդության վրա»:
Տխուր է, իհարկե, որ մեր հասարակությունում կա մի ստվար զանգված, որն այդպես էլ չի հասկացել, թե ինչով է տարբերվում հասարակ քաղաքացին պաշտոնյաներից, և թե ինչ պատասխանատվություն է իրականում կրում պաշտոնյան:
Հ.Գ.: Այն բոլոր մարդիկ, ովքեր պահանջում են հանգիստ թողնել Յուրի Վարդանյանին, թող այսպիսի իրավիճակ պատկերացնեն. մի դպրոցում, որտեղ սովորում են Յուրի Վարդանյանին պաշտպանող մարդկանց երեխաները, կա մի ուսուցիչ, ում տղան թմրանյութ է ներկրում երկիր, ու ոչ միայն ներկրում է, այլ նաև լայնորեն տարածում է հասարակության մեջ: Եվ եթե դուք իմանաք այդ մասին, արդյոք կլռե՞ք ու չե՞ք պահանջի այդ ուսուցչի «հրաժարականը»: Կթողնե՞ք, որ այդ կինը շարունակի դաստիարակել ձեր երեխաներին այն պարագայում, երբ նա չի կարողացել ճիշտ դաստիարակել իր միակ որդուն: Մտածե՛ք:
Նինա Մարգարյան