Եվրախորհրդարանի ընդունած (կամ չընդունած` նկատի ունենալով քվեարկության հետ կապված անորոշությունները) բանաձեւը` Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման մասին, հայտնապես հայանպաստ չէ: Բնական է, որ առաջին հակազդեցությամբ մեկնաբանությունները իբրեւ շարժառիթ պիտի ընդունեն ՀՀ-ի` ՄՄ-ի անդամակցության որոշումը:
Քաղաքական իրադրությունները հետզհետե ավելի համոզիչ են դարձնում այն, որ խնդիրը կապված է բացարձակորեն քաղաքական ազդեցության գոտիների վերագծման հետ, եւ Հայաստանի թեքումը` այս կամ այն կողմ, արժանանում է քաղաքական ճնշամիջոցների:
Եթե դեպի Եւրոպա ընթացող Երեւանի քայլերը ստանան արագակշռույթ բնույթ, ապա Մոսկվան կզինի Բաքվին եւ հատուկ ջերմություն կապահովի Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Երբ Մոսկվայում Երեւանը իր մտադրությունը կբացահայտի մաս կազմելու ՄՄ-ին, Եվրախորհրդարանը կհիշեցնի Հայաստանի «գրավող կողմ» լինելն ու ՄԱԿ-ի այն բանաձեւերը, ուր արծարծվում են հայկական ուժերի «ադրբեջանական տարածքներից» հեռանալու պահանջը: Եւ ճնշամիջոցները այսպես շարունակվում են անընդմեջ: Երեւանը կհայտնի իր պատրաստակամությունը` ստորագրելու ասոցացման փաստաթուղթը, ՄՄ-ի ճարտարապետներից հանդիսացող Բելառուսի նախագահը կշեշտի, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին տեսանելի ժամկետի մեջ չի տեղավորվում:
Քաղաքական ճնշամիջոցների միջեւ հայտնված Երեւանը փորձ է կատարում շարունակելու «թե-թե»-ի արտաքին քաղաքականությունը: Մյուս կողմից, Բաքուն փորձում է լիարժեքորեն օգտագործել ԵՄ-ի եւ ՄՄ-ի տնտեսական -քաղաքական արեւելումների ճշտումի երկսայրաբանությունում (դիլեմա) հայտնված Հայաստանի դեմ առավելություններ ապահովելու իր քաղաքականությունը: Այս առավելությունները, թվում է, թե ո՛չ միայն քաղաքական են, այլ նաեւ` զինվորական: Իջեւանի ուղղությամբ կատարված ռազմական ոտնձգությունը իր տեսակի մեջ առանձնանում է: Այս մեկը դիպուկահարների ընդհանրացած երեւույթի մաս չի կազմում թե՛ իբրեւ ճակատ, թե՛ իբրեւ բնույթ, եւ թե՜ իբրեւ տարողություն: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստիպված էր ճամբա փակել` քաղաքացիների անվտանգության հետ կապված մտահոգություններից մեկնած: Հիշենք, որ ռուսական «Ռեգնում» գործակալությունը խոսում էր Բաքվի կողմից իրականացված օդային հարձակման մասին: Հայկական պաշտոնական լրահոսը հարձակման բնույթը չէր հստակեցնում:
Քաղաքական հողի վրա Բաքուն կարող է անհրաժեշտություն չունենալ նման ժամանակահատվածներում լոբբիստական ներուժ կենտրոնացնելու: Ճնշամիջոցային քաղաքականությունը նման եզրակացության կարող է հանգել քաղաքական տրամաբանությամբ: Բայց նախ նայենք, թե ի՞նչ է ասում այդ անորոշ քվեարկության արդյունքով հրապարակված բանաձեւը:
«Արևելյան գործընկերության մասնակից երկրի կողմից մեկ այլ մասնակից երկրի տարածքի օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները։ ԱԳ երկրների տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ ԱԽ 1993 թ. չորս բանաձևերին և այն սկզբունքներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ 2009 թ. Աքվիլայի համատեղ հայտարարության մեջ»:
Տարածքի բռնագրավման մասին հաստատում կատարող բանաձեւը իր առաջին բաժնով չէր ակնարկում միայն Արցախը: Արեւելյան գործընկերության մասնակից երկրները, որոնք տարածքային խնդիրներ ունեն` Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ադրբեջանն են: Բայց այս նրբությունը հիմնական նշանակություն չունի, որովհետեւ խնդիրը մասնակիորեն կենտրոնանում է Արցախի վրա, նույն բանաձեւում:
Ճիշտ է, որ երբ տարածքի բռնագրավում բառակապակցություններն են օգտագործվում, թվում է, որ առաջին հերթին հակահայ բանաձեւ է ներկայացվածը` միակողմանի եւ Ադրբեջանի շահերը գերադասող: Սակայն մի պահ նույնիսկ շրջանցելով քվեարկության անորոշության երեւույթը, բանաձեւի համատեքստը կա՛մ ինքնահակասական է կամ էլ խառն ուղերձներ պարփակում: Անշուշտ, ՄԱԿ-ի բանաձեւեր վկայակոչելը ենթադրում է արծարծել հայկական ուժերի հեռացման պահանջը: Միաժամանակ, սակայն Աքվիլան վկայակոչելը ենթադրում է ուժերի հեռացման պահանջին առընթեր, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Ինչ որ նշված է նաեւ ա՛յս բանաձեւում իբրեւ իրավահավասար սկզբունք տարածքային ամբողջականության:
Օգտագործված բառապաշարն ու վկայակոչված բանաձեւերը դիվանագիտական ոլորապտույտների մաս են կազմում։ Հիմնականը այն է, որ եվրախորհրդարանականներն այժմ կարիքը զգացել են Արցախի մասին բանաձեւ որդեգրելու` Արեւելյան գործընկերության հետ հարաբերությունների ամրապնդման կարգախոսի տակ: Շարժառիթն էլ նույն բանաձեւի նախագծում հստակորեն ընդգծվել է: «Հայաստանը որոշել է միանալ ՄՄ-ին, ինչ որ անհամատեղելի է ասոցացման մասին համաձայնագրի հետ»:
Հիմա ավելի պարզ է դառնում, թե ինչու՛ եվրախորհրդարանականները հիշել են արցախյան խնդիրը: Քաղաքական նման ճնշամիջոցների դիմելու վարքագծի բացահայտում է արձանագրվածը: Պարզ է նույնքան, որ միայն Մոսկվան չէ, որ ճնշամիջոց է կիրառում Երեւանի վրա: Եւրոպան, իր ոճով, այս դեպքում բանաձեւային ճնշման փորձով, Երեւանին պատգամներ է փոխանցում: Երկու ուղղությունների վրա էլ ճնշամիջոցների թիրախը Արցախն է:
Բանաձևային Ճնշամիջոցների փորձեր՝ անորոշ քվեարկություններով

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր