Կարծիք

25.10.2013 14:10


Մոտավոր այսպիսի հարցազրույց` թունդ ընդդիմադրի հետ

Մոտավոր այսպիսի հարցազրույց` թունդ ընդդիմադրի հետ

-դուք պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը
-ոչ
-դուք ընդդիմադի՞ր եք
-այո
-ո՞ւմ
-երկիրը հանձնողներին
-ովքեր են երկիրը հանձնում
-նրանք
-նրանք ովքե՞ր են
-չար ուժերը
-չար ուժերը որտեղ են՞
-ուզում են Հայաստանում զավթել իշխանությունը
-դուք սատարում եք՞ իշխանությանը
-ես դեմ եմ «չար» ուժերին
-Չար ուժերը իշխանության մե՞ջ են
-նրանք դրսում են
-իսկ ներսում՞` դուք ում կողմի՞ց եք, սերժ սարգսյանի՞
-չէ ինչ եք ասում, ես ընդդիմադիր եմ
-բայց չե՞ք պահանջում նրա հրաժարականը
-ոչ
-ինչո՞ւ
-որովհետեւ ես ծայրահեղական ընդդիմադիր եմ
-այսինքն Սերժ Սարգսյանի գնդակահարությունն՞ եք ցանկանում
-ոչ
-բա ի՞նչ եք պահանջում
-որ հեռանան
-ովքեր՞
-իշխանությունները
-որ իշխանությունները
-վատ իշխանությունները
-որ երկրի՞
-Ռուսաստանի
-դուք ՌԴ քաղաքացի ե՞ք
-ոչ
-բա՞
-Հայաստանի
-իսկ Հայաստանի՞ իշխանությունները չեք ցանկանում, որ հեռանան՞
-ուր՞
-էական չէ, կողմ եք՞, թե՞ դեմ
-դեռ չեմ կողմնորոշվել, դեռ այդ հարցով դեսպաննատնից հրահանգներ չեմ ստացել
-պարզ է

Քրիստինե Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը