Քաղաքական

25.10.2013 13:26


«Սա իշխանական էլիտայի ոչ ադեկվատության մասին է խոսում» (տեսանյութ)

«Սա իշխանական էլիտայի ոչ ադեկվատության մասին է խոսում» (տեսանյութ)

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ իրենց խմբակցության՝ կառավարության և ԱԺ–ի կողմից մերժված օրինագծերը կրկի՛ն դնելու են շրջանառության մեջ։

Նա նաև հավելել է, որ ՀՀ գործող կառավարությունը պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագիծը ներկայացնելու բարոյական իրավունք կունենար միայն, երբ կատարած կլիներ իր խոստումները։

–Իսկ այսօր քաղաքացիներն ուղղակիորեն մատնված են սովի։ Քաղաքացիները աշխատել են ուզում, բայց աշխատատեղ չկա,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը,–տվյալ պարագայում այս օրինագիծն իշխանական էլիտայի ոչ ադեկվատության մասին է խոսում։ ԲՀԿ-ն միանշանակ դեմ է քվեարկելու այս օրինագծին։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ հավելել է, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին նախագիծը ներկայացնում է մի կառավարություն, որը վերջին տարիներին տապալել է երկրի տնտեսական քաղաքականությունը։

–Երկրի ծանր սոցիալ-տնտեսական և արտագաղթի այս պայմաններում նման օրինագիծ ներկայացնելը բարոյական չէ։ Սահմանամերձ գյուղերում մարդիկ օրվա հացի փող չունեն, իսկ քաղաքական էլիտայի աշխատավարձերը կտրուկ բարձրացնում են։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Տպավորություն է՝ իշխանական էլիտան ադեկվատությունը կորցրել է, և չի տիրապետում երկրում առկա իրավիճակին,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը