Վերջերս հաճախ են հանդիպում լուսանկարներ, որոնք նայելիս ահագին ծիծաղում եմ
Վերջերս հաճախ են հանդիպում լուսանկարներ, որոնք նայելիս ահագին ծիծաղում եմ:
Դրսում ապրող մեր հայրենակիցները գալիս են Հայաստան եւ երջանկությունից ճառագող դեմքով լուսանկարվում են այս ու այնտեղ ,,բռնացրած,, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվ այդ լուսանկարները ոգեւորությամբ տարածում են համացանցով մեկ, թե ՝ տեսեք ում հետ ենք նկարվել: Ախր, այնպիսի ներշնչված հայացքով ու հպարտ դիրքով են նկարվում, ասես՝ կողքինը Գառնի-Գեղարդն է, Էջմիածինն է, Մատենադարանն է կամ Նորավանքն է: Փաստորեն, մեր կարոտած հայրենակիցների համար արդեն երկիրը թալանողներն էլ են նույնացվում տեսարժան վայրերի կամ խորհրդանիշ համարվող կառույցների ու պատմամշակութային արժեքների հետ :))
Վերջերս հաճախ են հանդիպում լուսանկարներ, որոնք նայելիս ահագին ծիծաղում եմ
Վերջերս հաճախ են հանդիպում լուսանկարներ, որոնք նայելիս ահագին ծիծաղում եմ:
Դրսում ապրող մեր հայրենակիցները գալիս են Հայաստան եւ երջանկությունից ճառագող դեմքով լուսանկարվում են այս ու այնտեղ ,,բռնացրած,, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվ այդ լուսանկարները ոգեւորությամբ տարածում են համացանցով մեկ, թե ՝ տեսեք ում հետ ենք նկարվել:
Ախր, այնպիսի ներշնչված հայացքով ու հպարտ դիրքով են նկարվում, ասես՝ կողքինը Գառնի-Գեղարդն է, Էջմիածինն է, Մատենադարանն է կամ Նորավանքն է:
Փաստորեն, մեր կարոտած հայրենակիցների համար արդեն երկիրը թալանողներն էլ են նույնացվում տեսարժան վայրերի կամ խորհրդանիշ համարվող կառույցների ու պատմամշակութային արժեքների հետ :))
Կիմա Եղիազարյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan?fref=ts