Հայաստանը օդից է կախված, իսկ Սարգսյանը՝ Գյուլիստանից
Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու որոշման մասին, բայց միևնույն ժամանակ ուզում է նոյեմբերին Վիլնյուսում թուղթ ստորագրել ԵՄ–ի հետ, որպեսզի «և, և» խաղա։
Սերժ Սարգսյանի այդ «նախաձեռնողականությունը» քմծիծաղ է առաջացնում Արևմուտքում և նողկանք՝ Ռուսաստանում։ Արդյունքում Մաքսային միություն մտնելու համար Սերժ Սարգսյանին առաջարկում են երկար ճանապարհ անցնել, իսկ Արևմուտքում արդեն ոչ մի բան չեն առաջարկում։
Տարատեսակ «ֆուտբոլային» դիվանագիտությունների արդյունքում Հայաստանը հայտնվել է օդից կախված վիճակում։ Սարգսյանն իրավիճակից ելքը գտել է Գյուլիստանի պայմանագրի մասին Զորի Գայկովիչի միջոցով հիշեցնելով։
Ռուսներն արդեն պատասխանել են կոմերսանտ–«հայրենասերի» տխրահռչակ նամակին՝ ուղիղ տեքստով հայտարարելով, որ Գյուլիստանը նշանակում է ռուսական գուբերնիա, բայց դա ՌԴ–ին պետք չէ։ Ասել է թե՝ Սերժի առաջարկած «Գուբերնիա՝ իշխանության պահպանման դիմաց» ծրագիրը Կրեմլին չի հետաքրքրում։
Սերժական մտքի փայլատակումներին և գյուլիստանյան «վոյաժներին» պատասխանել են նաև Արևմուտքից՝ Ղարաբաղի հարցով հակահայկական բանաձև ընդունելով։
Հիմա Հայաստանը Մաքսային միության մեջ չէ, բայց կցված է այդ միությանը։ Ավելի ճիշտ՝ մնացել է այդ միության «վրա»։ Այդ պայմաններում բնական է, որ Բաղրամյան 26–ում պետք է հիշեին Գյուլիստանի պայմանագրի մասին։ Հատկապես որ Թուրքիային են արդեն հրավիրում Մաքսային միություն։ Սերժը Գյուլին հանդիպելու լավ հնարավորություն կստանա։

Կորյուն Մանուկյան