Լրահոս

25.10.2013 12:19


Սպանություն Երևանում

Սպանություն Երևանում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել, սպանվածը աղջիկ է:

Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Դ. Մալյան նրբանցքի 6-րդ շենքի մի բնակարանում հայտնաբերել է 1971 թ. ծնված Աննա Ստեփանյանի դիակը:
Արտաքին զննությամբ` դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքեր:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը