Յուրի Վարդանյանի որդու ավտովթարի գործով նյութեր են նախապատաստվում
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու մասնակցությամբ վթարի վերաբերյալ մինչ օրս որևէ նորություն չկա։ «7օր»–ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանությունից ասել են միայն, որ այդ ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ քննչական բաժնում նյութեր են նախապատաստվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի առավոտյան Իսակովի պողոտայում իրար էին բախվել ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի վարած Lexus մակնիշի 24 ԼԼ 099 և Գազել մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Lexus-ը հայտնվել էր մայթին: 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Թե ով է վթարի մեղավորը, ոստիկանությունից «7օր»–ին չեն պատասխանել՝ կրկնելով, որ դեռ նյութեր են նախապատաստվում։
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի մյուս որդին՝ Դավիթ Վարդանյանը, օրերս հայ–իրանական սահմանին ձերբակալվեց և կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու և թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով:

7or.am