Լրահոս

24.10.2013 18:05


Արամ Մանուկյան. «Դուք ձեզ սնողին եք ոչնչացնում» (տեսանյութ)

Արամ Մանուկյան. «Դուք ձեզ սնողին եք ոչնչացնում» (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի գնաճին, և թոշակառուների, գործազուրկների, հաշմանդամների բեռի ավելացմանը։

Եվ, ընդհանրապես, Ա. Մանուկյանի կարծիքով, իշխանությունների վարած քաղաքականությունը նպաստում է փոքր ու միջին ձեռնարկատերերի արտագաղթին։

–Ռուսական միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2013թ. ինն ամիսների ընթացքում 160 հազար քաղաքացի Հայաստանից հեռացել է Վերին Լարսի անցակետով: Դուք դուրս եք մղում ձեզ կոպեկ տվողին, Հայաստանում արտադրություն կազմակերպողին: ՀՀ բնակչության 3%–ը տոկոսը ամեն տարի գնում է։ Սրանով պայքարել կոռուպցիայի դեմ, հեքիաթ է,–ասել է նա։

Ա. Մանուկյանի կարծիքով՝ եթե պետությունը ցանկանում է իր քաղաքացու բարեկեցությունը բարձրացնել, պետք է պայքարի մենաշնորհների և կոռուպցիայի դեմ, ստվերը բերել հարկային դաշտ, իսկ պետական ապարատը կրճատել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը