Եթե փողը չի աճում ծառերին, ապա նույնը չի կարելի ասել ոսկու մասին։ «Russia Today»–ի փոխանցմամբ՝ ավստրալացի երկրաքիմիկոսները երկրի արևմտյան մասում հետազոտության միջոցով ոսկու մասնիկներ են հայտնաբերել որոշ ծառերի տերևների, ճյուղերի և կեղևի մեջ:
Ըստ գիտնականների՝ ոսկու առկայությունը բույսերում նշանակում է, որ ենթահողի 35 մետր խորություններում ոսկու հանք կա:
Կլանվող ջուրը նեյտրոնի և ոսկու մասնիկներ է հաղորդում սաղարթներին, ինչից հետո ծառի տերևներում ոսկու տարրեր են ձևավորվում:
Տերևներում առկա ոսկու չափը համապատասխանում է մարդու մազի տրամագծի մեկ հինգերորդին: Հետազոտության հեղինակի խոսքերով՝ ոսկու հանք պարունակող հողի վրա շուրջ 500 ծառերից ստացված ոսկով հնարավոր կլինի ամուսնական մատանի պատրաստել:
Ավստրալիայի ծառերի տերևներում ոսկի է հայտնաբերվել