Լրահոս

24.10.2013 15:15


«Samsung»–ին տուգանել են խորամանկելու համար

«Samsung»–ին տուգանել են խորամանկելու համար

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Թայվանում հարավկորեական «Samsung» ընկերությանը տուգանել են ավելի քան 300 հազար դոլարով գովազդային արշավի ժամանակ խորամանկեու համար։ Ընկերությունը վճարել է մարդկանց, որպեսզի սովորական սպառողներ ձևանան, և քննադատեն մրցակցի ապրանքը։

Վարձված կեղծ սպառողները պետք է համացանցում մեկնաբանություններ գրեին՝ գովաբանելով հարավկորեական ընկերության արտադրանքը և քննադատելով թայվանական HTC-ին։ Այդ մարդկանցից ոմանք «Samsung»-ի աշխատակիցներ են եղել:

Այս խորագրի վերջին նյութերը