Լրահոս

24.10.2013 15:05


Զարուհի Փոստանջյանի փոխարեն ԵԽԽՎ կմեկնի Մհեր Շահգելդյանը

Զարուհի Փոստանջյանի փոխարեն ԵԽԽՎ կմեկնի Մհեր Շահգելդյանը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշումից հետո ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում «Ժառանգության» փոխարեն կընդգրկվի ՕԵԿ–ը։ Այս խմբակցությունը որոշել է պատվիրակության կազմում ներկայացնել Մհեր Շահգելդյանին։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողներին ասել է, որ եթե մինչ այժմ ԵԽԽՎ պատվիրակության կազմում իշխանության 3, ընդդիմության 5 ներկայացուցիչ կար, ապա այս փոփոխությունից հետո հավասարություն է մտցվել՝ 4–ական ընդդիմադիր և իշխանական պատգամավոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը