Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ ՊՆ քննչական մարմինը խարդախություն կատարելու փորձի նոր մեղադրանք է առաջադրել: Իսկ սա նշանակում է, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կարող է համաներման ակտը չկիրառվի, և նա կալանքից չազատվից:
–Եթե անձը մեղադրվում է մի քանի հանցագործությունների համար, համաներման ակտի կիրառումը մնում է դատարանի վրա,–բացատրել է նա:
Փաստաբանը նաև ընդգծել է, որ ձերբակալելուց և մեղադրանք առաջադրելուց հետո Վ. Ավետիսյանի նկատմամբ քննչական որևէ գործողություն չի կատարվել:
«Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանն էլ ընդգծել է, որ բոլոր մեղադրանքները շինծու են և հորինված.
–Վոլոդյա Ավետիսյանն անօրինական է գտնվում կալանքի տակ։ Պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան։

7or.am