ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացավ դատարան, հայտնեց իր անձնագրային տվյալները և հավաստեց, որ Մարտին Զիլֆուղարյանն իր կողմից լիազորվել է որպես իր ներկայացուցիչ: «Փաստինֆո»–ից տեղեկանում ենք, որ նա գործում առկա անձնագրի պատճենների համարների տարբերությունը պատճառաբանեց նրանով, որ փոխել է անձնագիրը: Մարտին Զիլֆուղարյանը միջնորդեց հայցադիմումում նշված հայցվորի անունը Սուրեն Խաչատրյանի փոխարեն համարել Սուրիկ Խաչատրյան: Պատասխանող Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ հայցադիմումը դատարանի վարույթ է ընդունվել օրենքով սահմանված պահանջների խախտմամբ՝ դրանում չի նշված հայցվորի հայրանունը, չհաշված այն հանգամանքը, որ հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը՝ Սուրիկ Խաչատրյանը: Ըստ ներկայացուցչի` վերոհիշյալը բավարար էր հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելու համար:
Սուրիկ Խաչատրյանը ներկայացավ դատարան ու հեռացավ

Մանրամասները՝ pastinfo.am–ում