Լրահոս

24.10.2013 13:30


Արամ Մանուկյան. «5 տարի առաջ Սերժ Սարգսյանի տված խոստումները մինչ օրս չեն կատարվել» (տեսանյութ)

Արամ Մանուկյան. «5 տարի առաջ Սերժ Սարգսյանի տված խոստումները մինչ օրս չեն կատարվել» (տեսանյութ)

«Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրինագծի վերաբերյալ խոսելիս ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկվա իր ելույթում տարակուսել էր, թե ինչ օգուտ այն պետք է տա, եթե 5 տարի առաջ Սերժ Սարգսյանի տված խոստումները մինչ օրս չեն կատարվել: Օրինակ՝ կենսաթոշակի չափն աղքատության շեմից էապես բարձր չէ, երիտասարդ ընտանիքները շարունակում են բնակարանի և ավտոմեքենայի խնդիր ունենալ և այլն:

Չի՛ կարող լինել բարձր աշխատավարձ, եթե կոռուպցիան 74% է: Կառավարության սոցիալական, աշխատավարձերի բարձրացման ծրագրերն արդյունավետ չեն գործում: Պաշտոնապես գործազուրկ է 400 հազար աշխատունակ մարդ,–ասել է Ա. Մանուկյանը:

Իսկ այսօր նա ընդգծել է, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնում են 20 հազար գործազուրկներին 18 հազար դրամ ամսական նպաստից զրկելուն զուգահեռ։

–Այս օրինագծով ավելանալու է սոցիալական լարվածության մակարդակը։ Իսկ արժանապատիվ աշխատավարձ ապահովելու համար պետք է կրճատել բյուրոկրատական ապարատն ու տնտեսության ստվերային հատվածը,–ասել է Ա. Մանուկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը