Լրահոս

24.10.2013 13:20


Արեգնազ Մանուկյան. «Իշխանության հերթական փուչիկը նորից շատ կարճ ժամանակ հետո պայթեց նրանց գլխին»

Արեգնազ Մանուկյան. «Իշխանության հերթական փուչիկը նորից շատ կարճ ժամանակ հետո պայթեց նրանց գլխին»

ՀՀԿ–անները ջանք ու եռանդ չէին խնայում PR անելու, թե տեսե՞ք՝ մենք ինչ պուպուշ ենք, որ Յուրի Վարդանյանի հանցագործ տղային բռնեցինք, ոչ թե Լիսկայի հանցագործ տղայի նման բաց թողեցինք։ Բայց իշխանության հերթական փուչիկը նորից շատ կարճ ժամանակ հետո պայթեց նրանց գլխին։ Փաստորեն, Դավիթ Վարդանյանին կալանավորելով՝ նրան ու նրա հորը շա՜տ մեծ լավություն են արել իշխանությունները, որովհետև կալանավորելու այլընտրանքն Իրանում կախաղան բարձրացնել էր։ Դրա համար է նաև Յուրի Վարդանյանը հայտարարում, թե չի խառնվում գործին, և տղային ազատելու համար իր կապերը չի օգտագործում։ Օգտագործի, որ ի՞նչ անի, մահապատժից են փրկել, վերջիվերջո։

Այստեղ պարզապես զարմանալին նախարարի համառությունն է, որ իր անվան շուրջ այդքան աղմկահարույց պատմություններից հետո շարունակում է կառչած մնալ աթոռին, ու հրաժարական չի տալիս։ Նրան չի շտապում պաշտոնանկ անել նաև Սերժ Սարգսյանը։

Ի դեպ, 2013թ. սեպտեմբերի 14–ին Յուրի Վարդանյանի մյուս որդին՝ Նորայրը, Իսակովի պողոտայում իր «Lexus»–ով բախվել էր «Գազել»–ի։ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Բայց այդ գործը կոծկվեց, և Յուրի Վարդանյանի որդին չկալանավորվեց։ Դե պարզ է՝ իրանցիների, կախաղանի ու միջազգային սկանդալի հարց էստեղ չկար։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը