Սուրիկ Խաչատրյանը չներկայացավ դատարանի աշխարհագրական դիրքի պատճառով
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով այսօրվա դատական նիստին չի ներկայացել։ pastinfo.am–ը հիշեցնում է, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ, ըստ գործի նյութերի, գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը՝ Սուրիկ Խաչատրյանը: Ուստի, որոշվեց հայցվորի կենսագրական ճշմարիտ տվյալները պարզել անձամբ իրենից՝ հայցվորից:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանի անձնագրի պատճենը, սակայն, ինչպես արձանագրեց դատարանը, այսօր դատարան ներկայացված և գործի նյութերում առկա անձագրի պատճենների համարները տարբեր են: Պատասխանող Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը նկատեց, որ անցյալ նիստի հետաձգման պատճառը վերացված չէ, ուստի այն չի կարող տեղի ունենալ հայցվորի բացակայությամբ:
Դատական նիստն ընդմիջվեց 20 րոպեով՝ հայցվորի ներկայությունը ապահովելու համար, սակայն պարզվեց, որ, ըստ հայցվորի ներկայացուցչի, դատարանի «աշխարհագրական դիրքի պատճառով» հայցվորը չի կարողացել հասնել դատարան. «Երևանի մյուս ծայրում է, գիտեք՝ ճանապահներն ինչպիսին են»:

Մանրամասները՝ pastinfo.am–ում