Աշխարհ

24.10.2013 11:30


Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են արձանագրվել

Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են արձանագրվել

«Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը մասնակցություն ունենալու մեղադրանքով թուրքական դատարանը կձերբակալի Էրհան Թունջելին։ «Հաբերահվալ» լրատվական կայքին տված հարցազրույցում նա ուշագրավ հայտարարություններ է արել: Խոսելով իր հանձնվելու ժամկետների մասին` ասել է. «Ես չեմ փախչում, այլ պատրաստվում եմ պաշտպանությանս, ինչի շրջանակներում ներառվելու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Կարծում եմ՝ 15 օրում կավարտեմ, ինչից հետո անմիջապես կհանձնվեմ»:

Թունջելն ասել է նաև, որ կհայտնի այն մարդկանց անունները, ովքեր իր հետ կապի մեջ են եղել: Ըստ նրա` նշված հանցագործության մեջ մեծ է ժանդարմերիայի դերը:
«Ես այստեղ շատ փոքր մասնիկ եմ. ավելի բարձր մի կազմակերպություն կա, որը պարբերաբար խոչընդոտում է սպանության բացահայտումը»,–ընդգծել է Թունջելը՝ ավելացնելով, որ պետությունն այդ սպանության հետ կապ չունի:

Այս խորագրի վերջին նյութերը