«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ 5000 մարդ է տարհանվել Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանից պայթյունավտանգ քիմիական նյութի արտահոսքի կասկածով։
Համալսարանի երեք մասնաշենքից տարհանվել են բոլոր ուսանողներն ու դասախոսները։ Սկզբում համասլարանից հրշեջ–փրկարարներին են դիմել պիկրինային թթվի արտահոսքի տեղեկությամբ, սակայն հետո պարզվել է, որ շշերում եղած պիկրինային թթուն բյուրեղացել է, որը, մասնագետների կածիքով, այդ կերպ վերածվում է պայթուցիկի։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ տեղում աշխատում են սակրավորները, և իրավիճակը վերահսկողության տակ է։
5000 մարդ է տարհանվել Սիդնեյի համալսարանից