Լրահոս

23.10.2013 22:26


ՀՀ վարչապետ. «Փաստաթղթերում, այո՛, կարող են լինել իրար հակասող կետեր»

ՀՀ վարչապետ. «Փաստաթղթերում, այո՛, կարող են լինել իրար հակասող կետեր»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մաքսային միության և ԵՄ-ի հետ քաղաքական գործընթացները համարում է իրար փոխլրացնող: ԱԺ–կառավարություն այսօրվա հարց ու պատասխանի ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանը իր առջև նպատակ է դրել դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները։

–Փաստաթղթերում, այո՛, կարող են լինել իրար հակասող կետեր, և դա ենթադրում է, որ բանակցությունների միջոցով մենք պետք է կարողանանք շտկել այդ բացթողումները բանակցությունների միջոցով։ Բայց Հայաստանը չի կարող որևիցե միջազգային փաստաթուղթ ընդունել, որը կհակասի Մաքսային միությանն ինտեգրվելու գործընթացին,-ավելացրել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը