Լրահոս

23.10.2013 19:45


Գլխավոր քարտուղարի ուղերձը ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ

Գլխավոր քարտուղարի ուղերձը  ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ

Հարգելի բարեկամներ,

ՄԱԿ-ի օրը հնարավորություն է ընձեռում գիտակցելու, թե այս անգնահատելի կազմակերպությունը որքանով է աջակցում խաղաղության պահպանմանն ու համընդհանուր առաջընթացին:

Ժամանակն է խորհել, թե էլ ինչ կարող ենք անել ավելի լավ աշխարհ կառուցելու մեր տեսլականը կյանքի կոչելու համար:

Սիրիայում ընթացող պայքարը անվտանգության ապահովման մեր ամենամեծ մարտահրավերն է:

Միլիոնավոր մարդիկ ապավինում են ՄԱԿ-ի մարդասիրական անձնակազմի կենսափրկարար աջակցությանը:

ՄԱԿ-ի փորձագետները ձեռք-ձեռքի աշխատում են Խաղաղության Նոբելյան մրցանակակիր` Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ` Սիրիայում առկա քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու համար:

Եվ մենք հետամուտ կլինենք, որպեսզի այս չափազանց երկար տևած տառապանքից հետո հարցին տրվի դիվանագիտական լուծում:

Կայուն զարգացման իրականացումը՝ մեր զարգացման ամենահրատապ մարտահրավերն է:

Հազարամյակի զարգացման նպատակները կիսով չափ կրճատել են աղքատությունը:

Այժմ օգտագործելով այս պահը, մենք պետք է հաստատենք նույնքան ոգեշնչող հետ-2015 թ․ զարգացման օրակարգը և համաձայնության գանք կլիմայի փոփոխության վերաբերյալ:

Այս տարի կրկին մենք տեսանք , թե ինչպես ՄԱԿ-ը միավորված ջանքերով անդրադարձավ զինված հակամարտության, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի և շատ այլ հարցերի:

Մենք շարունակում ենք ցույց տալ, թե ինչի կարող ենք հասնել խմբակային գործունեության շնորհիվ: Մենք կարող ենք անել նույնիսկ ավելին:

Այն աշխարհում որտեղ համացանցային կապն օրեցօր աճում է, մենք պետք է գործենք ավելի միասնական:

Եկեք այսօր, ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ, պարտավորվենք իրականություն դարձնել մեր հիմնադիր իդեալներն ու աշխատենք միասին հանուն խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների:

Այս խորագրի վերջին նյութերը