Սերժ Սարգսյանը որոշել է ՊՆ–ին կից ռազմավարական կենտրոնի ղեկավար Հայկ Քոթանջյանի միջոցով պատճենահանել Զորի Բալայանի հայտնի նամակն ու այն հանձնել Օբամային և Օլանդին։ Իսկ դա նշանակում է, որ Գայկովիչը պետպատվերի շրջանակներում է դիմել Պուտինին, այլ ոչ թե ինքնաբուխ կերպով է «լավաշ» թխել։
Դա էլ իր հերթին նշանակում է, որ Գյուլիստանի պայմանագրի մասին հիշելը Սերժ Սարգսյանի նոր նախաձեռնությունն է, որն ավելի բացասական հետևանքների է հանգեցնելու, քան տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը, քանզի այդ նամակում հնչած առաջարկ–կոչ–խնդրանքով ՀՀ իշխանությունը Ղարաբաղյան բանակցություններում իր տեղը զիջում է Մոսկվային՝ «Չկա Ղարաբաղի խնդիր, կա Ռուսատանի խնդիր» ծրագրի շրջանակներում։ Ու ինչքն էլ փորձեն «կրուտիտ» լինել, թե իբր նամակը «ծովահենի» հոգու ճիչն էր ու անկեղծ մտահոգությունը, միևնույն է չի ստավի։ Բալայանն այն կոմերսանտը չէ, որ առանց «զրոների» և վերևից եկած հրահանգի նստի ու նամակ գրի։
Իշխանամետ քարոզիչները և Գայկովիչն ինքը հիմա մի «տրյուկ» են օգտագործում։ Երբ հայտարարվում է, թե Զորին Գյուլիստանի մասին հիշելով՝ Ղարաբաղը տեսնում է Ռուսաստանի կազմում, նրանք անմիջապես վրա են տալիս, թե բա նման բան չկա նամակում։
Ամբողջ խնդիրն այն է, որ Զորին ու մյուսները ճիշտ են։ Նամակում, իրոք, չկա առանձին վերցրած Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու առաջարկ։ Այդ նամակով առաջարկվում է Հայաստանն ու Ղարաբաղը միասի՛ն դարձնել ռուսական գուբերնիա։
Զորիի նամակը համանախագահող երկրների ղեկավարներին հանձնելով՝ Սերժ Սարգսյանը, փաստացի, Հայաստանի մանդատը բանակցություններում հանձնում է ռուսներին՝ «էս գլխից» ընդունելով, որ խոսք է գնում ռուսական տարածքների մասին (այլ հարց է, որ հանուն իշխանության Հայաստանն ու Ղարաբաղը վաճառքի առարկա դարձրած Սերժ Սարգսյանի նվերից Կրեմլում հրաժարվում են, քանզի դա իրենց պետք չէ)։
Այսպիսով ստացվում է, որ ըստ Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղի հարցում կոնֆլիկտող կողմ են հանդիսանում Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Թե ինչ խայտառակ հետևանքների կարող է հանգեցնել նրա այս մի նախաձեռնությունը, դժվար չէ պատկերացնել։
Փաստորեն, Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին պոպուլիստական հայտարարություններ անող Սերժ Սարգսյանը ոչ միայն դա չի ապահովում, այլ նաև Հայաստա՛նն է դուրս բերում բանակցային գործընթացից՝ Գյուլիստանի ճամփան բռնելով։
Հայ ժողովրդի խնդիրը, հետևաբար, Սերժ Սարգսյանին, գայկովիչներին, «արևմտամետներին» և հաստիքային «ռուսամետներին» շուտափույթ կերպով Գյուլիստան ուղարկելն է։ Բառիս ռուսական իմաստով։
Սերժ Սարգսյանի վտանգավոր նախաձեռնությունը

Կարեն Հակոբջանյան