Քաղաքական

23.10.2013 17:16


Տիգրան Սարգսյան. «Երբևիցե Կիպրոսում չեմ եղել և նման ձեռնարկություն չէի կարող գրանցել» (տեսանյութ)

Տիգրան Սարգսյան. «Երբևիցե Կիպրոսում չեմ եղել և նման ձեռնարկություն չէի կարող գրանցել» (տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել է, թե օֆշորային սկանդալից մաքրվելու նրա կես տարվա ջանքերն ո՞ւր են հասել։ Տիգրան Սարգսյանը կրկնել է նախկինում տված պատասխանները, որ այդ գործի՝ ամբողջությամբ բացահայտվելու հարցում ամենաշահագրգիռ անձը հենց ինքն է, և որևէ մեկին չի լիազորել իր անունից օֆշորում ձեռնարկություն գրանցել։

–Որևէ մեկին լիազորագիր չեմ տվել. ինքս՝ որպես վարչապետ, այս տարիների ընթացքում երբևիցե Կիպրոսում չեմ եղել և նման ձեռնարկություն Կիպրոսում չէի կարող գրանցել։ Սրանք բոլորն ապացուցվող փաստեր են,–պնդել է Տ. Սարգսյանը,–նպատակը մեկն է՝ վարկաբեկել գործող վարչապետին, ուրիշ նպատակ ես չեմ տեսնում։

Կից տեսանյութում ներկայացված է վարչապետի պատասխանները օֆշորի և «Ֆլեշի» թեմաներով։

7or.am

Խմբ. կողմից– Փաստորեն, Տիգրան Սարգսյանն ընտրել է «սուխոյ ատկազի» տարբերակը, մինչդեռ գործարար Փայլակ Հայրապետյանը բազմիցս պնդել է, որ կարող է ապացուցել վարչապետի՝ օֆշորային գործում ներգրավված լինելու հանգամանքը։

Այս խորագրի վերջին նյութերը