Լրահոս

23.10.2013 16:41


Յուրի Վարդանյանը չներակայացավ ԱԺ

Յուրի Վարդանյանը չներակայացավ ԱԺ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր այդպես էլ չի գնացել խորհրդարան։

Հիշեցնենք, որ այսօր կառավարություն–ԱԺ ավանդական հարցուպատասխանի օրն է, և հանրապետությունում ներկա բոլոր նախարարները պարտավոր են այցել ԱԺ։

Յուրի Վարդանյանին խորհրդարանում սպասող լրագրողները նրան բազմաթիվ հարցեր ունեին՝ կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներկրելու համար կալանավորված նրա որդու, «գողական աշխարհի» ներկայացուցիչների հետ հանդիպելու աղմկահարույց պատմությունների հետ։ Այդ հարցերը, սակայն, այդպես էլ անպատասխան մնացին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը