Լրահոս

23.10.2013 11:15


Ճապոնացիները ճառագայթումից պաշտպանող ներքնազգեստ են ստեղծել

Ճապոնացիները ճառագայթումից պաշտպանող ներքնազգեստ են ստեղծել

Ճապոնական ընկերությունը «Ֆուկուսիմա» ատոմակայանի աղետի հետևանքով առաջացած ճառագայթումից մարդկանց պաշտպանելու համար ստեղծել է հիդրոհագուստ առաձգական ածխամանրաթելից և արճճե ներքնազգեստ։ Rosbalt.ru–ի փոխանցմամբ՝ այս հագուստները ստեղծված են հատկապես ատոմակայանում աշխատողների համար։ Ընկերությունը վստահեցնում է, որ հիդրոհագուստը կարող է 100 տոկոսով պաշտպանել բետա–ճառագայթումից։ Իսկ պղտորված ջուրը չի կարող թափանցել ռեզինե ածխամանրաթելերի միջով։

Ընկերությունը ստեղծել է նաև 3.4 կգ քաշով կապարե ներքնազգեստ, որը գամմա-ճառագայթումից կպաշտպանի ողնաշարի և որովայնի ներքևի հատվածը։

Հիդրոհագուստը, որը վաճառքի կհանվի նոյեմբերից, կարժենա 1000 դոլար, իսկ ներքնազգեստը՝ 825 դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը