Կարծիք

23.10.2013 10:17


Զորիի նամակից ոգևորված ախպերություն, ԱՆԿԱՊ ՏԵՂԸ ԿՈՐԵԼՈՒ ԵՔ

Զորիի նամակից ոգևորված ախպերություն, ԱՆԿԱՊ ՏԵՂԸ ԿՈՐԵԼՈՒ ԵՔ

Ասում են՝ մի հատ հին կիսալեգենդ-կիսաիրական պատմություն կա, որ Ուկրաինայում բանվորները գերմանական պահեստ են գտնում անտառում: Որոշում են կատակ անել՝ հագնում են գերմանական համազգեստ, շմայսերները գցում են վզներից ու մտնում մոտակա գյուղ: Կինոներից լսած մի քանի գերմանական արտահայտություններով՝ «Հայլ, շնելայ, հանդե խոխ, կապուտ», շրջում են գեղամեջով: Գյուղի կոմունիստական ակտիվը մի ակնթարթում գետնի տակ է անցնում, դրա փոխարեն արցունքախառն ոգևորությամբ ահագին մարդ է դուրս գալիս դիմավորելու: Ոմանք թաղած շմայսերները ուսերին գցած, նացիստական ողջույնը վարժ տալով: Արդեն էս խեղճ շուլուխչիներին հանձնում են գյուղի կոմունիստների ու հրեաների ցուցակները: Մինչ գալիս է միլիցիան ու․․․
Առակս ինչ կցուցանե․ Զորիի նամակից ոգևորված ախպերություն, ԱՆԿԱՊ ՏԵՂԸ ԿՈՐԵԼՈՒ ԵՔ, «միլիցիան»՝ Ազգային հեղափոխությունը, արդեն կեսճամփին է։

Արմեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը