«Չորրորդ Ինքնիշխանություն»–ն օրերս տեղեկացրել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի 2014 թվականի բյուջեն ավելանալու է, դժգոհություններ է առաջացրել գործարարների շրջանակներում։
Թերթի տեղեկություններով՝ օրերս կայացած ՀՀԿ խորհրդի արտահերթ նիստը գումարվել է այն պատճառով, որպեսզի Տիգրան Սարգսյանը ներկայացնի բյուջեի նախագիծը։ Սա արվել է այն բանի համար, որ բոլոր դժգոհությունները հնչեն ՀՀԿ տարածքում, իսկ խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հանկարծ անցանկալի հարցեր, ըստ այդմ՝ զարգացումներ չգրանցվեն։
«Արդյունքում՝ «անցանկալի դեպք» է գրանցվել ՀՀԿ նիստում։ «ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետին «սատկացնելու» սուրբ գործն այս անգամ արել է ՀՀԿ–ական գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա պարզապես ընդդեմ վարչապետի ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ բյուջեն մեծացնելու համար վարչապետը ոչ մի պայման չի ստեղծել։ Վարկ վերցնենք՝ հարկ տանք. մոտավորապես այսպես է ձևակերպել իր ասելիքը Սարոյանը» ։
Վարկ վերցնենք՝ հարկ տանք

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։