Կառավարությունն ուզում է հունվարի 1–ից գործազուրկներին 18 հազ դրամ նպաստը չտալ
ՀՀ կառավարությունը խորհրդարանին մի օրինագիծ է ներկայացրել, որով հունվարի 1–իցվերացվումէգործազրկությանհամարամսական 18 հազդրամնպաստստանալուինստիտուտը։
«7օր»–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱրտեմԱսատրյանն ասել է, որ «Զբաղվածությանմասին» օրինագծով նպատակ ունեն աջակցել աշխատանք փնտրող անձանց աշխատատեղ գտնելու հարցում։
–Այսօրթափուր 2200 աշխատատեղկա։Պետականլիազորմարմնիխնդիրնէապահովելաշխատանքփնտրողիևաշխատանքառաջարկողիկապը, որպեսզինրանքկարողանանիրարգտնել,–ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ 18 հազ դրամ գործազրկության նպաստի նպատակը աշխատանք փնտրելու համար որոշակի ժամանակահտվածում որոշակի ծախսերի փոխհատուցում ապահովելն է.
Հատկանշական է, սակայն, որ նախարարության առանձնացված ստորաբաժանումը՝ Զբաղվածության գործակալությունը, աշխատանք փնտրելու գործառույթն այսօր էլ է իրականացնում։ Մեր հարցին, թե 18 հազ դրամը վերացնելն ինչո՞վ է նպաստում այդ գործընթացին, Ա. Ասատրյանը հետևյալ պատասխանն է տվել.
ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱրծվիկՄինասյանը, սակայն, պնդում է՝ ներկայացված նախագիծը նպատակ չի դնում լրիվ զբաղվածության հարցը լուծել։
–Սաներկասոցիալ–տնտեսականպայմաններումպարզապեսոչինչչասողձևակերպումէ։Մի՛կտրեքմարդունայդհնարավորությունից,–ասել է Ա. Մինասյանը,–այսնախագիծըբերումէնրան, որհերթականցանկնենքհրապարակելու՝ՀՀ–ումգործազրկությանիրականմակարդակը 5% է։Բայցիրականում 20% է։Եթեայսքաղաքականություննէշարունակվում, մենքչենքկարողարտագաղթիդեմնառնել։Նախագիծնայստեսքովխիստանբավարարէ։
ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆաիրաԶոհարբյանն էլընդգծել է՝ ներկայացնում են, թե այս օրենքը ստեղծված է նրա համար, որ քաղաքացիները վերջապես դուրս գան ծուլության մշտնջենական թմբիրից, և աշխատեն այն լայնածավալ աշխատատեղերում, որոնք ստեղծել են մեր հարգարժան իշխանություններն ու կառավարությունը։
–Պետքչէամենինչհասցնելաբսուրդի։ Ցանկացածմիտքարտահայտելուցառաջմտածելըոչմեկինդեռևսվնասչիբերել։ Պրոբլեմըոչթեթոշակստանալուկամմուրացիկիհոգեբանություննէ, այլորչկանաշխատատեղեր: Պետքչէկրկինմիջոցներծախսելմասնագետներորակավորելուհամար։ Մենքորակյալմասնագետներունենք, ովքերայսօրլքումենՀայաստանը, որովհետևաշխատատե՛ղ չկա։ Այսնախագծովմարդկանցփորձումենսովորեցնել՝ ինչպեսձուկբռնել, բայց ձուկչկա, որմարդիկբռնեն։ Կառավարությունը սիրում է դատարկ խոստումներ տալ,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը:
Կառավարությունն ուզում է հունվարի 1–ից գործազուրկներին 18 հազ դրամ նպաստը չտալ
ՀՀ կառավարությունը խորհրդարանին մի օրինագիծ է ներկայացրել, որով հունվարի 1–ից վերացվում է գործազրկության համար ամսական 18 հազ դրամ նպաստ ստանալու ինստիտուտը։
«7օր»–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասել է, որ «Զբաղվածության մասին» օրինագծով նպատակ ունեն աջակցել աշխատանք փնտրող անձանց աշխատատեղ գտնելու հարցում։
–Այսօր թափուր 2200 աշխատատեղ կա։ Պետական լիազոր մարմնի խնդիրն է ապահովել աշխատանք փնտրողի և աշխատանք առաջարկողի կապը, որպեսզի նրանք կարողանան իրար գտնել,–ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ 18 հազ դրամ գործազրկության նպաստի նպատակը աշխատանք փնտրելու համար որոշակի ժամանակահտվածում որոշակի ծախսերի փոխհատուցում ապահովելն է.
–Իսկ էդպիսի ծրագիր մենք նախատեսել ենք և իրականացնելու ենք, բայց որպես զբաղվածության ակտիվ ծրագիր, որով կփոխհատուցենք աշխատանք փնտրող անձի այդպիսի ծախսերը։
Հատկանշական է, սակայն, որ նախարարության առանձնացված ստորաբաժանումը՝ Զբաղվածության գործակալությունը, աշխատանք փնտրելու գործառույթն այսօր էլ է իրականացնում։ Մեր հարցին, թե 18 հազ դրամը վերացնելն ինչո՞վ է նպաստում այդ գործընթացին, Ա. Ասատրյանը հետևյալ պատասխանն է տվել.
–Այդ միջոցներն ուղղում ենք զբաղվածության ակտիվ ծրագրերին։ Զբաղվածության ոլորտին հատկացված միջոցները չեն կարող լինել անսահմանափակ։ Եվ եթե դրանք մենք ուղղում ենք զբաղվածության ակտիվ ծրագրերին, սա էլ հենց քաղաքականության փոփոխությունն է։ Այս տարի շուրջ 2 հազ անձի գործազրկության նպաստի վճարումը դադարեցվել է, որովհետև հրաժարվել են աշխատանքից։ Դա նշանակում է, որ նա կա՛մ թաքնված զբաղված է, կա՛մ իրեն չի հետաքրքրում աշխատանքը։ Եվ դա նշանակում է, որ այդ գործազրկության նպատակն ինքնանպատակ է։ Իսկ դա իրականում կարող է ուղղվել աշխատել ցանկացող անձին։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն, պնդում է՝ ներկայացված նախագիծը նպատակ չի դնում լրիվ զբաղվածության հարցը լուծել։
–Սա ներկա սոցիալ–տնտեսական պայմաններում պարզապես ոչինչ չասող ձևակերպում է։ Մի՛ կտրեք մարդուն այդ հնարավորությունից,–ասել է Ա. Մինասյանը,–այս նախագիծը բերում է նրան, որ հերթական ցանկն ենք հրապարակելու՝ ՀՀ–ում գործազրկության իրական մակարդակը 5% է։ Բայց իրականում 20% է։ Եթե այս քաղաքականությունն է շարունակվում, մենք չենք կարող արտագաղթի դեմն առնել։ Նախագիծն այս տեսքով խիստ անբավարար է։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհարբյանն էլ ընդգծել է՝ ներկայացնում են, թե այս օրենքը ստեղծված է նրա համար, որ քաղաքացիները վերջապես դուրս գան ծուլության մշտնջենական թմբիրից, և աշխատեն այն լայնածավալ աշխատատեղերում, որոնք ստեղծել են մեր հարգարժան իշխանություններն ու կառավարությունը։
–Պետք չէ ամեն ինչ հասցնել աբսուրդի։ Ցանկացած միտք արտահայտելուց առաջ մտածելը ոչ մեկին դեռևս վնաս չի բերել։ Պրոբլեմը ոչ թե թոշակ ստանալու կամ մուրացիկի հոգեբանությունն է, այլ որ չկան աշխատատեղեր: Պետք չէ կրկին միջոցներ ծախսել մասնագետներ որակավորելու համար։ Մենք որակյալ մասնագետներ ունենք, ովքեր այսօր լքում են Հայաստանը, որովհետև աշխատատե՛ղ չկա։ Այս նախագծով մարդկանց փորձում են սովորեցնել՝ ինչպես ձուկ բռնել, բայց ձուկ չկա, որ մարդիկ բռնեն։ Կառավարությունը սիրում է դատարկ խոստումներ տալ,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը:
7or.am