Լրահոս

22.10.2013 19:41


Բաց դռների օր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում

Բաց դռների օր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում

Ս.թ. հոկտեմբերի 25-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան բացելու են իրենց դռները կապիտալի շուկայով հետաքրքրված բոլոր անձանց առջև:

«Բաց դռների օր» միջոցառումն առաջին անգամ է անցկացվում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից և նպատակ ունի նպաստելու կապիտալի շուկայի և Հայաստանի ֆինանսական համակարգում իր դերի մասին հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Միջոցառման մասնակիցներին հնարավորություն կընձեռվի այցելելու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա գրասենյակ, ծանոթանալու ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի պատմությանը և գործունեության, ՀՀ կապիտալի շուկայի ներկա և ապագա զարգացումներին, ինչպես նաև մասնակցել քննարկմանը՝ հարց ու պատասխանի ձևով, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ղեկավարների հետ:

Բաց դռների օր է հայտարարված ս.թ. հոկտեմբերի 25-ը: Միջոցառումները տեղի կունենան ժամը 16.00-ին` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱ Արմենիայի գրասենյակում: Հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ:

Այս խորագրի վերջին նյութերը