Լրահոս

22.10.2013 14:23


Ազգային հավաքականի ֆուտբոլիստները Վարդան Մինասյանին խնդրում են վերանայել իր որոշումը

Ազգային հավաքականի ֆուտբոլիստները Վարդան Մինասյանին խնդրում են վերանայել իր որոշումը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել գլխավորել ազգային հավաքականը: «Մենք իհարկե հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ Վարդան Մինասյանը հրաժարվեր իր որոշումից: Չորս տարի մենք դժվար ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ, կարողացել ենք ստեղծել համերաշխ թիմ, լինել միասնական ու պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր երկրպագուներին: Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմում ստեղծվել է լավ մթնոլորտ, մարդկային լավ հարաբերություններ: Մենք նաեւ պրոֆեսիոնալ լավ ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ եւ կուզենայինք շարունակելով մեր աշխատանքը միասին, նոր ընտրական փուլում միասին նվաճել եզրափակիչի ուղեգիրը: Մենք խնդրում ենք, որ Վարդան Մինասյանը վերանայի իր որոշումը եւ շարունակի գլխավորել մեր թիմը: Մենք սպասում ենք մեր գլխավոր մարզչի որոշմանը»,-ասված է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների նամակում:

Այս խորագրի վերջին նյութերը