Իրավական պետություն ստեղծելու համար մեզ հարկավոր է բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակություն: Իսկ քաղաքացիական գիտակցության ձևավորման համար հիմնական խոչընդոտը հասարակությանը միտումնավոր դեգրադացնող և առավելագույնս կառավարելի գոյացության վերածող ռեժիմն է: Հետևաբար, դեպի իրավական Հայաստան տանող ճանապարհին մեր առաջին խոչընդոտը Սերժ Սարգսյանի ռեժիմն է: Նրան հեռացնելու համար նույնպես անհրաժեշտ է քաղաքացիական գիտակցության որոշակի աստիճան: Հարկավոր է առնվազն սեփական տարրական իրավունքներին տեր կանգնելու անհրաժեշտության զգացում: Իսկ սա արդեն հասարակության ակտիվ հատվածի գործն է` դիմադրելով ռեժիմի ինտենսիվ, հուսահատեցնող քարոզչությանն ու ռեպրեսիաներին, թեկուզ կարճ ժամանակով համախմբել ժողովրդին, օգնել նրանց վերագտնել սեփական ուժերն ու երկրի իրական տերը լինելու գիտակցումը, արդյունքում տապալել իրեն կեղեքող ու թալանող համակարգը:
Սա դեպի ազատ Հայաստան տանող ճանապարհի ամենաբարդ գործն է, որը պահանջում է համբերատարություն, ուժերի գերլարում, համախմբվածություն, առանց այն էլ սուղ ռեսուրսների ռացիոնալ օգտագործում, հետևողականություն և երկարատև ու սևագործ աշխատանքի լծվելու պատրաստակամություն:
Արեգ Գևորգյան.

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregface?fref=ts