Քաղաքական

22.10.2013 13:45


Գառնիկ Իսագուլյան. «ՀՀ նախագահների հանդիպումն իրականություն կդառնա»

Գառնիկ Իսագուլյան. «ՀՀ նախագահների հանդիպումն իրականություն կդառնա»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով հոկտեմբերի 1-ին իր հայտնի նամակներով հանդես եկավ հայաստանի նախագահների հանդիպում-քննարկում կազմակերպելու նախաձեռնությամբ, այսօր լրագրողներին ասել է, որ ՀՀ նախագահների հանդիպման լավագույն ձևաչափը կարող է լինել 5+2 տարբերակը, այսինքն՝ ՀՀ և ԼՂՀ բոլոր նախագահների ու երկու հայրապետերի հանդիպումը:

Նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Իսագուլյանի մտահոգությունը, թե ինչի է հասել Հայաստանը անցած 19 տարիների ընթացքում: Համեմատելով Իսրայելի հետ՝ Իսագուլյանը Հայաստանի դեպքում մեկնակետ է ընդունում 1994թ. հուլիսի 12-ը` ղարաբաղյան պատերազմում հրադադարի համաձայնագրի ստորագրումը։

«Իսրայելը կարողացավ տասնինը տարի հետո հաղթել իր երեք ուժեղ հարևաններին, իսկ մենք 1994–ից հետո հասանք նրան, որ հայտարարեցինք, թե մեր ազգային անվտանգությունը չենք կարող ապահովել»,- ասել է գործիչը։

Իսագուլյանը համոզմունք է հայտնել, որ նախագահների հանդիպումն, ի վերջո, իրականություն կդառնա, քանի որ իր առաջարկած ձևաչափը միակն է, որտեղ կարող է ընթանալ անկեղծ ու անբիծ զրույց, որը կպարզաբանի, թե որտեղ են կայացվում Հայաստանի համար կարևորագույն որոշումները:

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը