Լրահոս

22.10.2013 13:21


Ռուբեն Հակոբյան. «Րաֆֆին չէր ուզում, որ ես հրաժարական տայի»

Ռուբեն Հակոբյան. «Րաֆֆին չէր ուզում, որ ես հրաժարական տայի»

Այսօր շատ հակիրճ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու իր որոշումը՝ Ռուբեն Հակոբյանն ասել է.

–Հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից և խնդրել եմ, որ իմ ցանկությունը հարգեն։ Րաֆֆին չէր ուզում, որ ես հրաժարական տայի, բայց որպես շատ դեմոկրատ մարդ՝ հարգեց իմ որոշումը: Րաֆֆին վաղուց այդ մասին տեղյակ էր։

Թե որն է այդ հրաժարականի պատճառը, Ռ. Հակոբյանը չի ասել.

–Առանց մեկնաբանության։ Առանց մեկնաբանությունն էլ է մեկնաբանություն։ Որևէ անձնական պատճառ չկա։ Վաղուց էի որոշել, համենայնդեպս, մինչև Զարուհի Փոստանջյանի հարցադրումը Ստրասբուրգում։

«Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավարը կորոշվի առաջիկայում հրավիրվելիք նրանց նիստում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը