Քաղաքական

22.10.2013 12:35


«Ժառանգության» անունից այսօր արդեն Զարուհի Փոստանջյանն էր հանդես գալիս. ինչ մթնոլորտ էր խմբակցությունում

«Ժառանգության» անունից այսօր արդեն Զարուհի Փոստանջյանն էր հանդես գալիս. ինչ մթնոլորտ էր խմբակցությունում

Այսօր առավոտյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ԱԺ խմբակցությունների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել և քննարկել խորհրդարանական վեհաժողովներում պատվիրակությունների ձևավորման նոր կանոնակարգը։ «Ժառանգություն» խմբակցության անունից, սակայն, այդ հանդիպմանը մասնակցել է ոչ թե խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, այլ Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ Ռ. Հակոբյանը հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից։

Նա բավականին ուշ է գնացել ԱԺ և հրաժարվել է լրագրողներին պարզաբանումներ ներկայացնել։ Իսկ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո Զ. Փոստանջյանը, «7օր»–ի հարցին ի պատասխան, ասել է.

–Ե՛վ խմբակցությունների ղեկավարները, և՛ քարտուղարները իրավասու են մասնակցել նման քննարկումներին։

Թե որն է Ռ. Հակոբյանի հրաժարականի պատճառը, Զ. Փոստանջյանն ասել է.

–Չգիտեմ, երևի ծանրաբեռնվածությունն է։ Մեր մեջ կոնֆլիկտ չի եղել։

Նա նաև պնդել է, որ «Ժառանգություն» կուսակցությունն ինքը չի ուզում ղեկավարել, իսկ 2014-ին արու զավակ ունենալու ցանկություն ունի՛։

Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցությունում այսօր խառնաշփոթ իրավիճակ է։ Բոլորը հրաժարվում են լրագրողների հարցերին պատասխանելուց։ ԱԺ է այցելել նաև «Ժառանգության» նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

–Մամուլից եմ տեղեկացել, եկել եմ տեսնեմ՝ ինչ է տեղի ունեցել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը