Լրահոս

22.10.2013 12:24


Սիրիայում սպանվել է ապստամբ հրամանատարներից մեկը

Սիրիայում սպանվել է ապստամբ հրամանատարներից մեկը

Սիրիայի հարավային Դերաա գավառում կառավարական զորքերի հետ բախման ժամանակ սպանվել է Սիրիական ազատ բանակի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Յասեր ալ Աբուդը։ Լիբիական Daily star–ի փոխանցմամբ՝ Սիրիական ազատ բանակի նախկին սպան ղեկավարել է Թաֆաս քաղաքի անցակետի գրոհումը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Սիրիական ազատ բանակը վերահսկում էր Դերաայի մեծ մասը: Սակայն ապստամբները վերջին ամիսներին կարողացել են հետ գրավել միայն քաղաքի հին մասն ու արվարձանները:

Այս խորագրի վերջին նյութերը