Քաղաքակրթությունների զարգացման ընթացքում պետություններն ունեցել են կառավարման բաց կամ փակ համակարգեր։ Բաց համակարգերը բնորոշ են արևմտյան տիպի ժողովրդավարություններին, իսկ փակերը՝ մնացածներին։
Մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները պայքարում են հանուն բաց հասարակության։ Այդ պայքարի ընթացքում լինում է նաև հետընթաց, բայց, միևնույն է, շարժման վեկտորն ուղղված է դեպի մարդու ազատությունների ընդլայնումը։
Բաց համակարգի պարագայում հնարավորինս արդյունավետ լուծված է մարդու և պետության փոխհարաբերությունների խնդիրը։ Ճիշտ է, ամեն ինչ կատարյալ չէ, բայց դրա այլընտրանքը դեռ չկա։
Այլ է պատկերը փակ համակարգում։ Այստեղ պետությունն իր «թաթն» ուզում է դնել ամեն ինչի վրա և վերահսկել մարդկանց մասնավոր կյանքը՝ որքան որ դա հնարավոր է։
Ի տարբերություն բաց համակարգերի, ուր ընդունված է ժողովրդավարական արժեհամակարգը, փակ հասարակությունները ներկայացված են տոտալիտար և ավտորիտար ռեժիմների տեսքով։
Ազատականության տեսաբան և բաց հասարակության ջերմեռանդ պաշտպան Կառլ Ռայմոնդ Պուպերն իր հայտնի աշխատության մեջ քննադատելով բաց հասարակության գաղափարական թշնամիներին (այդպիսիք նա համարում էր Պլատոնին, Հեգելին, Մարքսին)՝ նշում էր, թե փակ համակարգերի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այնտեղ իշխանությունը չի կարողանում հանդուրժել մասնավոր սեփականությունը, և այդ ամենը ներկայացվում է որպես սոցիալական հավասարության հասնելու ձգտում։
Նույն դպրոցի ներկայացուցիչ Լյուդվիգ ֆոն Միզեսն իր «Լիբերալիզմ» աշխատության մեջ գրում է. «Մասնավոր սեփականությունն ազատության և խաղաղության համանիշն է»։ Ասել է, թե բաց և ազատական հասարակության հիմքում նա ևս տեսնում է մասնավոր սեփականության ինստիտուտի գերակայությունը։
Ակնհայտ է, որ բաց և փակ համակարգերի պայքարը քաղաքակրթական և գաղափարական բնույթ ունի։ Առաջիններն ամեն ինչից վեր դիտարկում են մարդուն, իսկ երկրորդները՝ պետությունը (բայց իրականում՝ իշխանավորին և նրա նեղ շահերը)։
Ելնելով վերը նշված ձևակերպումներից՝ հստակ է, որ Հայաստանում մենք գործ ունենք կառավարման փակ համակարգի հետ։ Ճիշտ է, որպես սովետական փակ համակարգին հաջորդած միավոր՝ մեզանում գործողը համեմատաբար բաց է, բայց, միևնույն է, բովանդակությունը նույնն է մնացել։ Այսինքն, հետադիմական ուժերը կարողանում են իրենց խաղի կանոնները թելադրել հասարակությանը։ Թե որքա՞ն դա կտևի, կախված է հասարակության դիմադրողականության աստիճանից և, ամենակարևորը, քաղաքական ուժերից։ Եթե հանրային տրամադրությունները կազմակերպող, ուղղորդող և կառավարող քաղաքական սուբյեկտներ չլինեն, մարդկանց դժգոհությունները և գործելու պատրաստակամությունը կմնան խոհանոցային քննարկումների մակարդակին։ Ընդ որում, մարդկանց փողոց դուրս գալը փակ համակարգի դեմ պայքարի անհրաժեշտ, բայց ամենևին էլ ոչ բավարար պայման է։ Եթե ծրագրանպատակային ուղին հայտնի է, հստակ և ընդունելի հասարակության լայն շերտերի համար, ապա կապ չունի՝ նրանք տա՞նն են, թե՞ փողոցում։
Մեկ բան ակնհայտ է. Հայաստանը չունի փակ համակարգը երկար ժամանակ հանդուրժելու ռեսուրս։ Մենք այնպիսի բարդ տարածաշրջանում ենք ապրում, որ միայն բաց համակարգի պայմաններում կկարողանանք լուծել մեր ազգային-պետական խնդիրները՝ հիմքում ունենալով մարդու բարեկեցությունը, արժանապատվությունն ու ազատություններն ապահովելու հրամայականը։
Բաց և փակ համակարգեր

Անդրանիկ Թևանյան