Լրահոս

22.10.2013 21:25


Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է

Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է

2014թ. հունվարի 1-ից Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի՝ 15-ից դառնալով 12 ամիս։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը։ Որոշման արդյունքում մոտ 70 հազ զինծառայող նախատեսված ժամկետից ավելի շուտ կզորացրվի։

Al Arabiya–ի փոխանցմամբ՝ այս որոշումը քննադատվել է թուրք ընդդիմադիրների շրջանում. ըստ նրանց՝ կառավարությունն այդպիսով ընտրություններից առաջ խորամանկ քայլի է դիմում։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի կազմում թուրքական բանակն իր թվաքանակով 2-րդ տեղում է. այն ունի 750 հազ զինվորական։

Այս խորագրի վերջին նյութերը