Օբամայի ելույթն ուշաթափության է հասցրել հղի ամերիկուհուն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստիպված է եղել ընդհատել առողջապահական ոլորտի բարեփոխումներին նվիրված իր ելույթն անկանխատեսելի դեպքի պատճառով։ Rosbalt.ru–ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը խոսել է մոտ 30 րոպե, երբ նրա հետևում կանգնած կինն ուշագնաց ընկել է։ Նախագահը չի կորցրել իրեն և վերջին պահին բռնել է հայրենակցուհուն։
«Ահա թե ինչ է լինում, երբ ես չափից դուրս երկար եմ խոսում»,–կատակել է Օբաման։ Կնոջը տեղափոխել են Սպիտակ տան Վարդագույն այգուց, իսկ Օբաման ելույթը շարունակել է՝ ասելով՝ «Ի դեպ, լավ բռնեցի»։