Քաղաքական

22.10.2013 10:30


Վահե Հովհաննիսյան. «Կառավարությունն այսօր բոլո՛ր ուղղություններով տապալել է իր գործունեությունը»

Վահե Հովհաննիսյան. «Կառավարությունն այսօր բոլո՛ր ուղղություններով տապալել է իր գործունեությունը»

ՀՀ կառավարությունը, իսկ դրանից հետո նաև խորհրդարանական մեծամասնությունը շարունակ մերժում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների ներկայացրած օրինագծերը։ Թե որն է նման խտրականության պատճառը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «7օր»–ի հետ զրույցում ընդգծել է, որ իրենց կողմից շրջանառության մեջ դրվող բոլոր օրինագծերը խոր մտածված են, անցնում են փորձագիտական քննություն և քննարկվում մասնագետների հետ։

–Եվ այստեղ կա զրո՛ պոպուլիզմ,–հավելել է Վ. Հովհաննիսյանը,–կարծում եմ` հարցը շատ ավելի խորն է, քան մի քանի օրինագիծը։ Կառավարությունն այսօր բոլո՛ր ուղղություններով տապալել է իր գործունեությունը, երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բառիս բուն իմաստով ճգնաժամային է, և տրամաբանությունից դուրս վարքագիծ է որդեգրել կառավարությունը։

Եթե ԲՀԿ–ի ներկայացրած օրինագծերը կյանքի կոչվեին, ԲՀԿ–ական պատգամավորի վստահեցմամբ` միմիայն կշահեին երկիրը և ժողովուրդը։

–Թե ինչո՞ւ է կառավարությունը դե՛մ, երևի իրենց է պետք հարցնել,–եզրափակել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը