Լրահոս

22.10.2013 09:52


Տիգրան Ուրիխանյան. «Ծառուկյանի հետևից քայլում են հարյուր հազարավոր քաղաքացիներ»

Տիգրան Ուրիխանյան. «Ծառուկյանի հետևից քայլում են հարյուր հազարավոր քաղաքացիներ»

Գագիկ Ծառուկյանի բարության ու մարդասիրության մասին գիտեն բոլորը: ԲՀԿ առաջնորդին հարգում ու հավատում է ժողովուրդը: Պետական ու քաղաքական գործիչ Ծառուկյանի հետևից քայլում են հարյուր հազարավոր քաղաքացիներ: Իսկ նրանք, ում հեղինակությունը չի տարածվում մի քանի հոգանոց կազմի շրջանակներից դուրս, չեն կարող իրենց թույլ տալ շահարկել նրա անունը իրենց համար ցանկալի ձևերով: Ստիպված եղա հնչեցնել այսքանը՝ օրվա ընթացքում մամուլում նկատելով որոշ մարդկանց որոշ պոռթկումները, ում մասին հիշելիս հայաստանցիները շատ հաճախ ոչ կոռեկտ արտահայտություններով են խոսում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյան

Այս խորագրի վերջին նյութերը