Լրահոս

22.10.2013 09:45


Պատահար Մյասնիկ­յան պողոտայում. մահացել է դերասան Երվանդ Ենգիբարյանը

Պատահար Մյասնիկ­յան պողոտայում. մահացել է դերասան Երվանդ Ենգիբարյանը

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 04.56-ին, ահազանգ է ստացվել, որ Մյասնիկ­յան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27OS077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է սյանը և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) և տեղափոխել «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը դերասան Երվանդ Ենգիբարյանն է։

Այս խորագրի վերջին նյութերը