Հոկտեմբերի 22-ը Դպրոցական գրականության միջազգային օրն է: Տոնն առաջին անգամ նշվել է 1999թ.-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ: Տոնը հռչակել է Դպրոցական Գրականության միջազգային ասոցացիայի նախագահ Բլանշ Վուլզը:
2005թ. այս տոնն արդեն պաշտոնապես հռչակեց նույն կազմակերպության նորընտիր նախագահ Պիտեր Ջենկոն: 2008թ.-ին իրադարձությունը թևակոխել է նոր փուլ` Դպրոցական Գրականության միջազգային ասոցացիայի համակարգող Ռիկ Մալխոլլանդը հայտարարեց, որ տոնն այսուհետ նշվելու է որպես մեկամսյակ: Նույն տարվա հոկտեմբերին նշվել է Դպրոցական գրականության միջազգային օրվա մեկամսյակը` «Գրագիտություն և կրթություն` Ձեր դպրոցական գրականությունում» նշանաբանով:
Այսօր Դպրոցական գրականության միջազգային օրն է