Լրահոս

21.10.2013 17:26


ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության և մշտադիտարկման խթանմանը

ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության և մշտադիտարկման խթանմանը

Քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկում իրականացնող քաղաքացիական հասարակությանկազմակերպությունների ներկայացուցիչների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար 2013 թ. հոկտեմբերի 17-20-ին մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների և ներպետական օրենսդրության վերաբերյալ դասընթաց անցկացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ <<Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և <<Միջազգային բանտային բարեփոխումներ>> (Penal Reform International) ոչ կառավարականկազմակերպության հետ համագործակցությամբ:

Դասընթացը, որը կազմակերպվել էր քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի նոր անդամներիհամար, նպատակ ուներ օգնել մասնակիցներին ավելի լավ մշտադիտարկել ազատազրկված անձանց նկատմամբվերաբերմունքը և պահման պայմանները: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիրարձանագրություն ներքո գործող Ազգային կանխարգելիչ մեխանիզմի անդամները, մասնավորապես ՀայաստանիՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու Փորձագիտական խորհրդի ներկայացուցիչները մտքերփոխանակեցին քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի անդամների հետ՝ ազատազրկման վայրերայցելությունների և մոնիտորինգի ավելի արդյունավետ գործիքների մշակման վերաբերյալ:

Հայաստանի արդարադատության նախարարության և տասներկու քրեակատարողական հիմնարկներիներկայացուցիչներ քննարկեցին՝ օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան՝կալանավորված կամ դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության և խթանման փորձը:

<<Մենք հավատացած ենք, որ այս կարողությունների հզորացման վարժությունը կբավարարի քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարիքները՝ հետամուտ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր նպատակիիրագործմանը և կնպաստիի քրեակատարողական համակարգի հետագա բարեփոխումներին երկրում>>, - նշեցԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնը միջոցառման բացման ժամանակ:

Մասնակիցները նաև քննարկեցին ցմահ դատապարտյալների, ազատազարկված կանանց և անչափահասներիխնդիրները՝ անդրադառնալով կոնկրետ կարիքներին, իրավունքներին և կարողություններին:

<<Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի>> նախագահ Կրասիմիր Կանևը և տեղական փորձագետներ մասնակիցներիհետ քննարկեցին խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնողվերաբերմունքի կամ պատժի կանխարգելման միջազգային չափորոշիչները՝ այդ թվում ՄԱԿ-ի, Եվրոպայիխորհրդի, ԵԱՀԿ հանձնառությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանինախադեպային իրավունքի համապատասխան և ներկայացրեցին բանտային միջազգային չափորոշիչները:

<<Հայաստանի Հելսինկյան կոմիտեի>> նախագահ Ավետիք Իշխանյանը հավելեց. <<Այս միջոցառումը կօգնիբարձրացնել հասարակական դիտորդների գիտելիքները մարդու իրավունքների չափորոշիչների վերաբերյալ,ինչպես նաև նպաստել քրեակատարողական ծառայողների ավելի մեծ հաշվետվողականություն՝ իրենցպարտականություններն իրականացնելիս>>:

Այս խորագրի վերջին նյութերը